Ադրբեջանի ԱԳՆ․ Որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ 5 հունիսի 2023 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, ասել է, թե վերջինս փորձել է «խեղաթյուրել հարցերի էությունը մի շարք ուղղություններով, թերընկալում ստեղծել միջազգային և հայ հանրության շրջանում և խուսափել ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ, գրում է Haqqin.az-ը։ «Սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այդ հայտարարություններում հղումները ՄԱԿ կանոնադրության և Ալամթիի հռչակագրի վրա արվում են վերոնշյալ սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմին լավ է հայտնի, որ այդ և մյուս հանդիպմանը որևէ համաձայնություն չի եղել սահմանազատումը որևէ քարտեղի հիման անցկացնելու վերաբերյալ»։ Նշվում է, որ Ադրբեջանը մինչ օրս սահմանազատումն իր մյուս հարևանների հետ իրականացրել է «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ բոլոր առկա իրավաբանական փաստաթղթերի վերլուծության և ուսումնասիրության հիման վրա»։ «Այս կոնկրետ դեպքում հայկական կողմին ավելի շահավետ կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները, քան թե պնդել 1975-ի քարտեզին հղման վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |