5 հունիսի 2023 - 14:04 AMT
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 5-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել էր հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հերքել էր Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ կրակ չի բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։