Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու

Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու

PanARMENIAN.Net - Ակբա բանկը հունիսի 6-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10,000,000 դոլար և 10,000,000,000 դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ, արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 դրամ, իսկ դոլարի դեպքում՝ 100 դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտեր։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---