Հայ մարմնամարզուհին 4-րդ տեղն է զբաղեցրել գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի Գավաթին

PanARMENIAN.Net - Ապրիլին Բելգիայում խաղարկվեց գեղարվեստական մարմնամարզության ակումբների Եվրոպայի Գավաթ-2009-ը: Առաջին անգամ այդ սպորտաձեւում առանձնացավ Հայաստանից ներկայացուցիչ 9-ամյա մարմնամարզուհի Բելա Վարդանյանը` զբաղեցնելով երկու չորրորդ տեղեր (օղակ եւ գնդակ) ու մեկ հինգերորդ տեղ (պարան):



Առաջին երկու տեղերը զբաղեցրեց Բելգիան, երրորդը` Էստոնիան, պարանի անվանակարգում չորրորդ տեղը հասավ Հորվաթիային: Իր մարզիչ Աննա Աբրահամյանի հետ միասին հաղթողը հայուհին Հայաստան վերադարձավ գավաթով:



Բելան ծնվել է Տաշքենդում` հայ-ռուսական ընտանիքում, որը Հայաստան է տեղափոխվել կես տարիր առաջ: 9-ամյա մարմնամարզուհին մարզվում էր Տաշքենդի քաղաքային ֆիզկուլտ-սպորտային արհմիությունների ընկերակցությունում: Չնայած իր տարիքին, Բելան գեղարվեստական մարմնամարզության 2-րդ հասուն կարգ ունի: Զբաղվելով այդ սպորտաձեւով ավելի քան չորս տարի` նա շատ անգամ է դափնեկիր եղել:



Դա դեռատի մարմնամարզուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում, ինչպես նաեւ ակնառու հաջողություն է «Հայ մարզիկներ» ակումբի համար, որտեղ մարզվում է Բելան:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---