«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը ներկայացվել է պատմաբանների եւ ազգագրագետների դատին28 ապրիլի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը հիմնված է զանազան պատմական աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստերի վրա եւ նվիրված է գրչության պատմությանը եւ ընդհանուր առմամբ հայ գրչությանը:«Բավական ծավալուն աշխատանք է կատարվել, որը դժվար է գնահատել: Բայց եթե ֆիլմը նախատեսված է կրթական նպատակների համար, ապա նախքան ֆիլմի զանգվածային ցուցադրությունը հարկավոր է ուղղել որոշ պատմական անճշտություններ, որոնք կարող են մոլորության տանել պատմության ոլորտից հեռու մարդկանց, ինչի հետեւանքով որոշ տեսություններ կարող են ընկալվել որպես ապացուցված փաստ»,- ֆիլմի մասին իր կարծիքն է հայտնել ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը: Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի խոսքով, մոտ ժամանակներս ԱՄՆ-ում ծրագրվում է իրականացնել ֆիլմի անգլերեն հնչյունավորումը: «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը Հայաստանի մասին գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմերի շարքում երրորդն է` նկարահանված «Իկար» ՓԲԸ-ում: Առաջին երկու ֆիլմերը` «Տիգրան Մեծը» եւ «Նեմրութը» նույնպիսի հաջողություն են ունեցել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |