Հարավային Ավստրալիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հարավային Ավստրալիայի Ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեում (ANS Australia): Հռչակագիրը Ստորին պալատ էր ներկայացվել գլխավոր դատախազ Մայքլ Աթկինսոնի նախաձեռնությամբ: Խորհրդարանի ութ պատգամավորներ, ինչպես նաեւ ընդդիմադիր Մարտին Համիլթոն- Սմիթն արտահայտվել են Հայոց ցեղասպանության օրինագծի եւ հռչակագրի ընդունման օգտին, որը Ստորին պալատում միաձայն ընդունվեց:



«Ավստրալիայի հայկական, հունական եւ ասորական համայքների ներկայացուցիչները հպարտանում են, որ Հարավային Ավստրալիայի Ստորին եւ Վերին պալատները ճանաչել են 1915թ.-ի դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել է ANC Australia-ի նախագահ Վարանդ Մկրտչյանը: Նրա խոսքերով,այս հռչակագրի միաձայն ընդունումը վկայում է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում Հարավային Ավստրալիայի դիրքորոշման մասին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---