Ռուսաստանին չհաջողվեց համոզել ՆԱՏՕ-ին չեղյալ հայտարարել Վրաստանում կայանալիք զորավարժությունները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը խոստովանել է, որ իրեն չի հաջողվել համոզել դաշինքի ղեկավարությանը` չեղյալ հայտարարել 2009թ. մայիսին Վրաստանում կայանալիք զորավարժությունները: Այսպիսին են օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստի արդյունքները:



Ռոգոզինը հաղորդել է, որ Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների թեման արծարծվել է Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության քննարկման համատեքստում այդ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերլուծության ընթացքում, որը «հիմնականում առճակատային է Ռուսաստանի հանդեպ»: Ներկայացուցիչը նշել է, որ այդ համատեքստը կա նաեւ ՆԱՏՕ-ի որպես գլոբալ կազմակերպության զարգացման հայեցակարգում, եւ մասնավորապես, տարածքը «ագրեսոր պետությունից» պաշտպանելու ֆունկցիայի պահպանման մասում:



Ռոգոզինի գործընկերները փորձում էին առարկել, որ զորավարժություններն անց են կացվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որ դրանք վաղուց ծրագրված են եւ չեն սպառնում ՌԴ ազգային շահերին: «Գործընկերների եւ զրուցակիցների փաստարկները մեզ չեն համոզում»,-հայտարարել է նա մամուլին: «Այս զորավարժություններն անտեղի են, մենք դիմում ենք մեր գործընկերների սթափ մտքին: Զենքի ցանկացած կիրառում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սահմանների մոտ մենք համարում ենք սադրիչ գործողություն»,-հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը:



ՆԱՏՕ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչն այդ կազմակերպությունը համեմատել է «կույր ռնգեղջյուրի հետ», որը խնդիրներ է առաջացնում իր կողքին գտնվողների համար: «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք ակնկալում այն պնդաճակատ դիրքորոշման վերաբերյալ, որը ներկայացվեց Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի ժամանակ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---