1 նոյեմբերի 2023 - 11:13 AMT
ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Իբադօղլուի առողջական վիճակով

ԱՄՆ–ն հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին։

Իբադօղլուն բավականին հայտնի տնտեսագետ է։ 2021–ից նա հանդիսանում է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի գիտաշխատողը։ 2023–ին Իբադօղլուն պետք է սկսեր իր աշխատանքը Դրեզդենի Տեխասի համալսարանում, սակայն հուլիսի 23–ին ձերբակալվել է Բավքի արվարձանում՝ դրամանենգության մեղադրանքով, որն ինքը Իբադօղլուն կտրականապես ժխտում է։

«Մենք նախկինի պես մտահոգված ենք նրա կալանքով և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ լուրերով»,–ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է Turan-ը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները և բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները ըստ սեփական սահմանադրության և միջազգային պարտավորությունների։ Մենք այդ մասին հստակ ենք հայտարարել, ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով»,–ասել է Միլլերը։

ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն բազմիցս կոչ են արել ազատ արձակել Իբադօղլուին։