ԱՄՆ Արլինգթոն քաղաքում կկայանա Ալան Հովհաննեսի հիշատակին նվիրված մարաթոն

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ամերիկյան կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի 100-ամյակին նվիրված Մասաչուսեթս նահանգի Արլինգթոն քաղաքում մայիսի երկուսին տեղի կունենա միջոցառումների շարք: Հոբելյանի շրջանակներում կկայանա Ալան Հովհաննեսի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: «Արլինգթոն թաուն հոլլում» տեղի կունենա անվճար համերգ, ինչպես նաեւ մարաթոն Նյու-Հեմպշիրից մինչեւ Ալան Հովհաննեսի հարազատ տուն:



Մարաթոնը կգլխավորի Մարտին Բերկովսկին, որի երաժշտական զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ալան Հովհաննեսի հետ բազմամյա շփումը, ինչի շնորհիվ Մարտին Բերկովսկին այսօրվա դրությամբ համարվում է կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն գիտակներից մեկը: «Բոլոր մարդիկ եղբայրներ են» մարաթոնը կանցնի Մոնադնոկ լեռան մոտով, որը, կոմպոզիտորի գրությունների համաձայն, նա սիրում էր բարձրանալ ամեն օր ցերեկային եւ երեկոյան համերգների արանքում:



Ալան Հովհաննեսի հայրը` Հարություն Չակմակչյանը, Հարվարդի համալսարանի շրջանավարտ էր, Տաֆտ համալսարանի դասախոս եւ հայ-անգլերեն բառարանի հեղինակ: Մինչեւ խոր ծերություն Հարություն Չակմակչյանը հայտնի էր ամենօրյա երկար զբոսանքների հանդեպ իր սիրով:



Ազգությամբ հայ ամերիկյան կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (1911-2000) համարվում է 67 սիմֆոնիաների եւ 434 օպուսների հեղինակ , որոնք հիմնականում ասիական երաժշտական գործիքների համար են գրված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---