Հայաստանի տղամարդկանց հավաքականը` շախմատի ԵԱ բրոնզե մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց հավաքականը` շախմատի ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալը։

Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Այդպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոն է դարձել Սերբիայի թիմը, իսկ արծաթե մեդալակիր՝ Գերմանիայի հավաքականը, որոնք վաստակել են 15-ական միավոր։ Հայաստանի թիմը վաստակել է 13 միավոր։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը մեկ անգամ դարձել է օլիմպիադաների արծաթե, երեք անգամ՝ բրոնզե, չորս անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---