Վալերի Գերգիեւը պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով 4 մայիսի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ նրա ամուսնուն` անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ դաշնակահար Դենիս Մացուեւին:«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր: Վերջերս նախագահ Մեդվեդեւի հետ կայացած հանդիպման ժամանակ հումանիտար ասպարեզում երկու երկրների լայն համագործակցությունը մեծ գնահատական է ստացել: Հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, միջոցառումների հագեցած ծրագիրը եւս մեկ անգամ խոսում է երկու ժողովուրդների ամուր հոգեւոր կապերի մասին»,- ընդգծել է Սարգսյանը: «Ես մեծ ուրախությամբ եւ առանձնահատուկ զգացմունքներով եմ եկել Հայաստան»,- ընդգծել է դիրիժոր Վալերի Գերգիեւը, ավելացնելով, որ աշխարհի տարբեր բեմերում ելույթ են ունենում տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, հիրավի, կարող է հպարտանալ: Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորին հանձնվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |