Աճեմօղլու. Թուրքիան կործանման եզրին է21 դեկտեմբերի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Cumhuriyet-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայի ֆինանսական ու տնտեսության վիճակի մասին, նաև նշել, որ երկրում ազատությունները սահմանափակված են ու տաղանդավոր երիտասարդները լքում են այն, գրում է Duvar-ը։ «Եթե մի քանի հոգի հեռանան, խնդիր չէ, բայց երբ նրանք այդքան շատ են, դա կհանգեցնի փլուզման։ Իսկ Թուրքիան կանգնած է դրա եզրին»,- ասել է նա։ Հայտնի տնտեսագետը ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի ղեկավարությամբ իրականացվող տնտեսական ծրագիրի վերաբերյալ Աճեմօղլուն ասել է, որ էական զարգացում չի տեսնում։, հայտնում է Factor.am-ը։ «Ճիշտն ասած՝ էական զարգացում չեմ տեսնում։ Ինչպես բոլորը՝ ես էլ եմ ուզում հուսալ, բայց դեռ մեծ հույսեր չունեմ։ Գնաճի նման մակարդակի հասնելուց հետո արդեն շատ դժվար է նվազեցնել գնաճը։ Թուրքիան խնդիրներ ունի։ Դա համակարգային խնդիր է։ Հիմա Թուրքիային շատ փոքր պատուհան է մնացել զարգացման համար, բայց կարծես թե դրանք բաց կթողնենք»,–ասել է նա։ Ըստ Աճեմօղլուի՝ տնտեսությունը չի կարելի շտկել ուղղակի տոկոսադրույքների բարձրացմամբ կամ մեկ-երկու բանկերի ռեսուրսներն արտասահման տեղափոխելով։ «Թուրքիան ճիշտ չի օգտագործում տեխնոլոգիաները, առաջին հերթին, այն հետ է մնում ներդրումներից։ Ներդրումների մեծ մասը գնում է շինարարության ոլորտ, բայց որակյալ կադրեր չկան։ Ավագ դպրոցից ցածր կրթություն ունեցողները դժվարանում են օգտագործել տեխնոլոգիաները: Եվս մեկ անգամ խոսքը գնում է ճիշտ ընտրություն կատարելու մասին»,- նշել է նա։ Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի ապագան այժմ շատ մութ է թվում՝ քաղաքական նկատառումներով ազատությունների սահմանափակման պատճառով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |