5 մայիսի 2009 - 22:52 AMT
Հայ-թուրքական հարաբերություններն արգելք չեն դառնա Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի համար
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումն արգելք չի դառնա Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի համար, այդ թվում նաեւ Nabucco գազատարի հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

«Էներգետիկան կատալիզատորի դեր է խաղալու առավել դրական մակարդակով Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Յըլդըզը` ավելացնելով, որ Անկարան Ադրբեջանի հետ նախագծերի դադարեցման ծրագրեր չունի, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: