ՀԲ փորձագետը կծանոթանա Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի առանձնահատկություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետ Սառա Ռեյնոլդսին:



Տիկին Ռեյնոլդսը Հայաստանում է` Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ՏՄՊՊ Հանձնաժողովին օրենսդրական բարեփոխումների առնչությամբ խորհրդատվություն մատուցելու նպատակով:



Ողջունելով փորձագետին` Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց օրենսդրական այն դրույթները, որոնք բարեփոխումների կարիք են զգում: Մասնավորապես, Հանձնաժողովի որոշումների կատարման պարտադիրությունը ուժեղացնող նորմի անհրաժեշտությունը, Հանձնաժողովի որոշումների դեմ դատարաններ ներկայացված բողոքների պրոցեդուրալ խախտումների տեսակետից, այլ ոչ ըստ էության քննությունը, տուգանքների չափի վերաբերյալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների հակասությունները (տուգանվող ընկերություններն ու դատարանները համարում են, որ մեծ մասամբ Հանձնաժողովի նշանակած տուգանքները շատ խիստ են) եւ այլն:



Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված են նաեւ փորձագետի հանդիպումները Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, կարգավորող մարմինների, դատարանների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ս. Ռեյնոլդսը կծանոթանա ՀՀ օրենսդրության նրբություններին, գործերի առնչությամբ տեղեկատվություն կհավաքի Հանձնաժողովի անդամներից ու աշխատակիցներից, այնուհետեւ կներկայացնի իր փորձագիտական եզրակացություններն ու առաջարկությունները:



Փորձագետ Սառա Ռեյնոլդսը մրցակցության հարցերով խորհրդատվություն է մատուցել ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի, Արեւելյան Եվրոպայի համանման մարմիններին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---