Ադրբեջանը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

PanARMENIAN.Net - Բաքվի հայտատարություններն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում առաջնային տեղ է զբաղեցնում փախստականների հարցը, հակասում են ինչպես խնդրի էությանը, այնպես էլ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին նման հայտարարությունների մասին, որոնք հնչեցվում են ադրբեջանական կողմից: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ընդգծել է Քոչարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---