Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության ոլորտի հարցեր, մասնավորապես հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի, Հայաստանի պետական կառույցներում բարեփոխումներին օժանդակող ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքների վերաբերյալ: «Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությունը «Արեւելյան գործընկերություն» նոր նախաձեռնության շրջանակներում նոր ուժ է հաղորդում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել այս ծրագրին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Բենիտո Ֆեռերո-Վալդներն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Եվրահանձանժողովի կողմից աջակցել այդ գործընթացին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---