«Արեւելյան գործընկերությունը» պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, եւ ոչ թե միայն տնտեսական ոլորտին: Հակառակ դեպքում այդ նախագծի արդյունքներն այնքան նվազագույն կլինեն, ինչպիսին եղան ԵՄ նախորդ ծրագրերի արդյունքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: «Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ նախաձեռնությունն ազդեցություն ունենա Հայաստանի հասարակական կյանքի տարբեր ինստիտուտների վրա: Մեր երկիրը պետք է առավելագույն չափով օգտագործի այդ նախագծերը, քանի որ նրանք լուրջ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Սաֆարյանը:



Մայիսի 7-ին Պրահայում բացվել է Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ընդգրկում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---