ՌՀՀ-ում կայացել է «Յակով Զարոբյանը եւ դարաշրջանը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - «Յակով Զարոբյանի կյանքն ու գործունեությունը լիարժեք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է եւ պետք է կառավարել երկիրը»,- նշել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր ՌՀՀ-ում:



Բազմաթիվ ներկաների շարքում կային մարդիկ, ովքեր աշխատել են Յակով Զարոբյանի հետ` Սերգեյ Համբարձումյան, Լյուդվիգ Ղարիբջանյան եւ ուրիշներ:



«Ինտերնացիոնալ մտքի ազգայնական` այդպես էին խոսում Յակով Նիկիտովիչի մասին: Զարոբյանը համարձակություն եւ վճռականություն ուներ դիմակայելու կոմունիստական վարչակարգին եւ հայտարարելու, որ բանակը չի ուղղորդի սեփական ժողովրդի դեմ, երբ գրգռված ամբոխն անկառավարելի դարձավ Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որի անցկացմանը հասել էր Յակով Զարոբյանն անձամբ»,- ընդգծել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը:



Իր գրքում Յակով Զարոբյանի որդին նկարագրել է Հայաստանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966 թթ.:



«Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների վրա, որոնց վրա Նիկիտա Զարոբյանն աշխատել է 4 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ սեփական հիշողությունների վրա: Շնորհանդեսի երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ:



Յակով Զարոբյանի (1908-1980) շնորհիվ գտնվել է Սեւանի կարեւորագույն հիմնահարցի լուծումը, ստեղծվել է ԵրՆԻԻՄՄ-ը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել է հարցերի համալիր, որոնք կապված են եղել Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակի հետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---