5 ապրիլի 2024 - 17:14 AMT
ՊՆ․ Ոչ մարտական պայմաններում վիրավորված պայմանագրայինի կյանքին վտանգ չի սպառնում

Ապրիլի 4–ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել են ՊՆ-ից, հայտնում է «Փաստինֆոն»։

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել են ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ տեղեկությունը հաստատել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել է բժշկական կենտրոնի տնօրենը։