11 ապրիլի 2024 - 15:00 AMT
Դըկոտինյի․ Կրկին այցելում եմ Սյունիք՝ ՀՀ ռազմավարական նշանակության և խոցելի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզում է։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա թվարկել է համագործակցության ոլորտները։

«Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․

Անվտանգային և մարդասիրական իրավիճակ

Հայաստանի տարածքային ամբողջականություն

Ֆրանսիայի բժշկական օգնություն

Ապակենտրոնացված համագործակցություն»,–գրել է նա։