«Արեւելյան գործընկերությունը» չի հանգեցնում սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը

PanARMENIAN.Net - Ժողովրդավարական բարեփոխումների անցկացման համար «Արեւելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում առաջնահերթ նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո: «Թվում է դա աննշան գումար է, սակայն եթե հիշել նույնիսկ ոչ մեծ միջոցների «կետային» եւ բավական արդյունավետ օգտագործման մասին, կարելի է խոսել հետխորհրդային տարածաշրջանի վերակողմնորոշման բավական լուրջ մտադրությունների եւ այն ԵՄ մերձավոր ծայրամաս դարձնելու մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:



Արեշեւի կարծիքով, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացվող փողերը դժվար թե ուղղված են աղքատության, կաշառակերության, սոցիալ-տնտեսկան անհավասարության խնդիրների լուծմանը: «Արեւելյան գործընկերության» շրջանակներում հատկացված փողերը դժվար թե լուծեն այդ խնդիրները, եւ դժվար թե նախատեսվում է դրանց լուծումը»,- ընդգծել է Արեշեւը:



Փորձագետի կարծիքով, «Արեւելյան գործընկերություն» նախագիծը, որը նախատեսված է յուրահատուկ էլիտար խմբերի համար, նպատակուղղված չէ հասարակ մարդկանց մեծամասնության կյանքի իրական բարելավմանը եւ չի նպաստելու սուր սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը: «Այս ամենը լիովին վերաբերվում է Հայաստանին: Երկրի մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանը» եթե դրական ազդեցություն ունենա, ապա շատ տեղային եւ աննշան: Դե ֆակտո վիճակի կորստի պատճառով հնարավոր բացասական հետեւանքները, սեփական ազգային ինքնավարության մասերը, եւ այս ամենը չլուծված ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում կարող են ավելի ծանրակշիռ դառնալ»,- նշում է Արեշեւը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---