Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից»

Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանի հետ գործակցությունից»։ Այդ մասին նա ասել է ռադիո Sputnik–ին, «Կոմսոմոլսկայա պրավդային» և «Գովորիտ Մոսկվային» տված հարցազրույցում։

Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ ՀՀ հարաբերությունները Մոսկվայի հետ լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն, դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։

«Ինձ թվում է, սրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ որոշ առումով դրանք պատասխան են Արևմուտքի՝ ԱՄՆ–ի և ԵՄ–ի լկտի, անպատկառ գործողություններին, որոնք առաջին հերթին ուղղված են արագացված տեմպերով Հայաստանը ՌԴ–ից պոկելուն»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---