«Ռադիո Վանը» վեցերորդ անգամ դարձել է Պոպովի անվան մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - «Ռադիո Վանը» ռադիոկայանն արժանացել է Պոպովի մրցանակին «Աշխարհում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման համար» անվանակարգում:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ռադիոկայանի լրատվական ծառայությունում, նախօրեին Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ռուսալեզու ռադիոհեռարձակման ոլորտում Պոպովի անվան մասնագիտական միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման 11-րդ հանդիսավոր արարողությունը:

«Աշխարհում ռուսալեզու ռադիոսփռման զարգացման համար» անվանակարգը սահմանվել է 2006թ. եւ տրվում է տարբեր երկրների ռադիոկայաններին ռուսաց լեզվի քարոզչության համար:



Այս տարի մրցույթին մասնակցել են 6 երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Լատվիայի, Բելառուսի եւ Հայաստանի 93 ռադիոկայանների ներկայացրած աշխատանքները:



Պոպովի անվան միջազգային մասնագիտական մրցանակը ռադիոհեռարձակման ոլորտում սահմանվել է 1998թ. Ռադիոհեռարձակման զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից որպես հեղինակավոր մրցանակ ռադիոյի աշխատակիցների համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---