22 ապրիլի 2024 - 11:28 AMT
Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը կաշխատի մինչև 20:00-ն․ Անվճար երթուղիներ կգործեն

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանը կաշխատի 10:00-ից մինչև 20:00-ն: Այդ մասին հայտնել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով.

հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով: