7 մայիսի 2024 - 17:55 AMT
Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ

Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի սպառման։ Այս առաջարկն ընգրկում է YouTube, Netflix, Snapchat, TikTok ու այլ թոփ հավելվածներ։ «Բի Ֆրի 4000» փաթեթը ստեղծելիս ընկերությունը հիմնվել է բաժանորդների վարքագծի ուսումնասիրության վրա։

Այսօր ինտերնետի սպառման գերակշիռ մասը բաժին է հասնում տեսանյութերին ու ֆիլմերին։ Team-ի այս նոր փաթեթի ներառումները կբավարարեն, որպեսզի բաժանորդը կարողանա լիարժեք օգտվել բջջային ինտերնետից և անսահմանափակ վայելել ամենապահանջված վիդեո հավելվածները՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին։

Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2:

Փաթեթը հասանելի է և կանխավճարային, և հետվճարային հաշվարկման համակարգերում։ Այն ակտիվացնել հնարավոր է My Team հավելվածի միջոցով կամ *706# հրահանգով: Հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կայքում։