8 մայիսի 2024 - 10:39 AMT
Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն

Իրան-Ադրբեջան սահմանին մոտ օրերս տեղի կունենա «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը։ Այդ մասին հայտնել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեն, գրում է Factor.am–ը՝ ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։

«Ավարտվել են հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը երկրի հյուսիս-արևմուտքում ամենակարևոր նախագիծն է, և այս օբյեկտի հանդիսավոր բացումը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ հիդրոէլեկտրակայանի շահագործումը կբերի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին դեռևս մարտին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նովրուզից առաջ երկու երկրների ղեկավարները հանդիպելու են Խոդաֆերինում, որտեղ նրանց ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։ Սակայան Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը մինչ օրս տեղի չի ունեցել։