2024–ի ապրիլին Հայաստան այցելել է 163,970 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Դա 15,669–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2023թ․ ապրիլին Հայաստան է այցելել 179,639 զբոսաշրջիկ։
2022թ․ ապրիլին ՀՀ է եկել 96,938 զբոսաշրջիկ։
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):