10 մայիսի 2024 - 12:00 AMT
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը մայիսի 9–ին կիսաեզրափակչում ունեցած ելույթի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։

Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել նաև Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, որպես մրցույթի հիմնադիր երկրներ, ևս եզրափակչում են՝ առանց քվեարկության։

Առաջին կիսաեզրափակչում հանդես եկած Ադրբեջանը չի հաղաթահարել արգելքն ու չի մասնակցի եզրափակիչ մրցույթին։

Եզրափակիչը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 11-ին։

«Լադանիվան», որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: «Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը:

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,–ասվում է8 «Առաջին ալիքի» հաղորդագրության մեջ։