10 մայիսի 2024 - 12:27 AMT
Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա

Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտնում կանոնները, որոնց համաձայն երկիր մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն։ Տուրօպերատորները պարտավոր են լինելու զգուշացնել ապահովագրական փաթեթի առկայության և գների մասին։

Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք՝ 300 լարիի (մոտ 110 դոլար) չափով:

Ապահովագրության նվազագույն փաթեթը ներառում է 5000 դոլարի շտապ ամբուլատոր օգնություն և 30,000 դոլարի ստացիոնար բուժում։

Ապահովագրությունը կարող է լինել ռուսերեն, անգլերեն կան վրացերեն լեզուներով։