10 մայիսի 2024 - 13:22 AMT
ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը

ԱՄՆ-ն ողջունել է մայիսի 10-ին Ալմաթիում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին ընդունելու Ղազախստանի առաջարկը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումն անցկացնելու Ղազախստանի առաջարկը»,- ասել են Պետդեպարտամենտից, հայտնում է ադրբեջանական Turan-ը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և սատարում ենք երկու կողմերին դեպի խաղաղության համաձայնագիր շարժվելու մղմանը», ասել են Պետդեպից։

Մայիսի 10–ին Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։