13 մայիսի 2024 - 10:41 AMT
Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Աշխատանքային այցով մայիսի 13-ին Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար ՅանԲորգը, հայտնում է ԱԳՆ–ն:

Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: