Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ16 մայիսի 2024 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ Երևանի պետական համալսարանի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպել են Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։
Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների և երիտասարդության, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները կիսվեցին, թե ինչպես է Բանկի կողմից տրամադրված կրթաթոշակն էլ ավելի մոտիվացրել իրենց։ Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո նշել է, որ տպավորված է երիտասարդներով։ «Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը թույլ տվեց հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Հայկ Ստեփանյանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որի խոսքով, բուհը կարևորում է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։ «Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, որովհետև նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Ես կարծում եմ այս հնարավորությունը մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիների ընթացքում ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր: Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |