Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց25 մայիսի 2024 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առավոտից Տավուշի մարզում է, Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց՝ կանգ է առել դպրոցի նորակառույց շենքի մոտ: Այստեղ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թույլ չեն տվել մոտենալ և հարցեր ուղղել նրան, հայտնում է «Ազատությունը»։ Կիրանցում է նաև ոստիկանապետը, գյուղում լարված իրավիճակ է: Բոլոր լրագրողներին իրավապահները հորդորել են հետ քաշվել: Դրսում հավաքված կիրանցեցիներին հորդորում են գնալ դպրոց և մասնակցել այնտեղ կայանալիք հանդիպմանը, գյուղի բնակիչների մի խումբ հրաժարվում է: Ոսկեպարում Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել սահմանապահների հետ: Առավոտյան հայտնի դարձավ, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամեն ինչ կարգին է՝ եղանակային վատ պայմանների պատճառով էր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել։ Մայիսի 24–ից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։ Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվել էր ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։ Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |