14 մայիսի 2009 - 22:20 AMT
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում «թեժ գիծ» է բացվել
Մայիսի 11-ից Հայաստանում սկսվել է գարնանային զորակոչը: ՀՀ իշխանությունների, ՀՀ պաշտպանության - ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ մեր զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով: Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած մամլո հողրդագրությունում ասվում է, որ զորակոչի անցկացումը ողջ ազգաբնակչության գործն է, եւ այդ նպատակով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբում մայիսի 14-ից սկսել է գործել «թեժ գիծ»:

Խախտումների դեպքում, ինչպես նաեւ անհանգստացնող բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբ +374 (10) 66-17-00 հեռախոսահամարով: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությունում, բոլոր հարցերին տրվելու են սպառիչ պատասխաններ, իսկ խնդիրների լուծման համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: