Եվրատեսիլ 2009. Բաքուն յուրացրել է ոչ միայն հայկական հուշարձանն, այլ նաեւ պարսիկ բանաստեղծների դամբարանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն, որը պահանջել էր Եվրատեսիլ 2009-ի կազմակերպիչներից հանել Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյանների տեսաքարտից հայտնի հայկական «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը` հիմնավորելով իր պահանջը նրանով, թե «հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է», յուրացրել է իրանական հուշարձանը: Ադրբեջանի ներկայացուցիչներ Արաշի ու Այսելի ելույթից առաջ եթեր գնացող տեսաքարտում պարզ տեսանելի է իրանական Թավրիզի Maqbaratoshoara դամբարանը: Տեղեկությունն այդ մասին արդեն փոխանցվել է Իրանի ԶԼՄ-ներին ու դիվանագիտական կորպուսին:



Բացի այդ, Եվրատեսիլի եզրափակիչ փուլում, Ադրբեջանում միջոցներ էին ձեռնարկվել, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան քվեարկել Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ինչպես հաղորդել են մի խումբ ադրբեջանցի ինտերնետ-օգտվողներ, հեռարձակման ընթացքում էկրանի այն մասը, որտեղ գրվում էր այն հեռախոսահամարը, որով հեռուստադիտողները կարող են քվեարկել հայ մասնակիցների համար, փակվել էր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---