19 մայիսի 2009 - 11:48 AMT
ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը` արդյունավետ աշխատանքի համար։ Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը: