12 հունիսի 2002 - 22:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԽԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Արդեն Բաքու են հասցվել հատուկ սարքավորումներ, որոնք կօգտագործվեն, հարեւան ադրբեջանական շրջանների վրա սփռվող, հայկական հեռուստակայանների ազդանշանների խլացման նպատակով: Դրա համար նախատեսված սարքավորումները հատուկ ծառայությունները չէին կարողանում ձեռք բերել մի քանի տարվա ընթացքում, քանի որ չկար գնման համար անհրաժեշտ 92 հազար դոլարը: Այժմ բաքվեցի կապավորների մոտ խնդիրներ են առաջացել բարդ սարքավորումների հավաքման եւ կարգավորման հետ կապված: Ադրբեջանի կապի նախարար Նադիր Ահմեդովը խոստանում է, որ բոլոր հիմնահարցերը շուտով կլուծվեն: Նա հավաստիացրել է երկրի ղեկավարությանը, որ ոչ ուշ քան մեկ ամսից, խորհրդային տարիներին փորձված, խլացման միջոցով կհաջողվի կանխարգելել Ադրբեջանի քաղաքացիների հասու լինելը տեղեկատվության մի աղբյուրի, որը չի մտնում պետական քարոզչության շրջանակների մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: