ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ

PanARMENIAN.Net - Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը նախորդ օրվանից հավատարմագրային կառավարման է ընդունել Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը, մտադիր է ներկայիս օդանավակայանի շենքը վերափոխել առեւտրի կենտրոնի: «Դե-Ֆակտո» գործակալության տվյալներով, երկրորդ մասնաշենքի հիմքի վրա կկառուցվի նոր, միջազգային ստանդարտներին համապատասխանող օդանավակայան: Շինարարությունը նախատեսված է ավարտել երեք տարի անց: Ենթադրվում է, որ մինչեւ 2014 թվականը ուղեւորատեղափոխման ծավալը ամեն տարի կավելանա երկու միլիոն մարդով: Շահութաբերության մակարդակին ընկերությունը նախատեսում է հասնել 12-13 տարի անց: Սպասվում է նաեւ, որ Էնեկյանին հավատարմագրային կառավարման կտրվեն նաեւ օդանավակայանին հարակից հողակտորները եւ անշարժ գույքը, որոնք կգնվեն ներկայիս տերերից շուկայական գներով: Օդանավակայանի նոր ղեկավարությունը մտադիր է փոխել աշխատակազմը եւ նրա թվաքանակը, որն ըստ նոր ղեկավարության չափազանց ուռճացված է: Արդեն կրճատվել են մոտ 700 աշխատողներ, որոնց պետք է վճարել երկու ամսվա աշխատավարձի չափով նպաստ: Միեւնույն ժամանակ, Էդուարդո Էրնեկյանը պատրաստակամություն է հայտնել երկու տարվա ընթացքում կրճատվածներին վճարել նրանց միամսյա աշխատավարձի 50 տոկոսը: Հիշեցնենք, որ Էդուարդո Էրնեկյանի ենթակայության տակ են գտնվում 33 միջազգային օդանավակայան: Նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ավիատեղափոխումները 90 տոկոսն են կազմում ամբողջ Արգենտինայում: Ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության սեփականաշնորհման նկատմամբ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---