Ադրբեջանը դեմ է դուրս եկել ԻԿԵ-ին Կոսովոյի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ձախողել է Կոսովոյի անկախության ճանաչումն Իսլամական Կոնֆերանսի կազմակերպության կողմից: Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Սաուդյան Արաբիայի առաջարկած` մահմեդական երկրների կողմից Կոսովոյի ճանաչման վերաբերյալ նախագիծը, չի ընդունվել Դամասկոսում` ԻԿԵ-ի ԱԳՆ-ների Խորհրդի նիստում:



Արաբական մամուլն ընդգծում է, որ վերջերս Ադրբեջանը դիմադրում էր Կոսովոյի ընդունմանը Արժույթի միջազգային հիմնադրամին: «Սերբիան բավարարված է Ադրբեջանի դիրքորոշմամբ»,-հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, հաղորդում է Inews.az-ը:



Ներկայումս Կոսովոն ճանաչել է 60 երկիր, այդ թվում ԻԿԵ-ի 57 անդամներ: Սաուդյան Արաբիան Միացյալ Արաբական Էմիրություններից հետո երկրորդ արաբական պետությունն է, որը ճանաչել է Սերբիայի մարզի անկախությունը:



Սերբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ այն ազդեցությունն, որն ունի Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում, կարող է Կոսովոյի ճանաչման նոր ալիք առաջացնել: Ըստ սերբական իշխանությունների, վերջին ամիսներին Կոսովոյի ներկայացուցիչներն ակտիվացրել են իրենց ջանքերն արաբական ուղղությամբ, հույս ունենալով, որ մահմեդական համերաշխությունը նոր հիմք կհանդիսանա անկախության ճանաչման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---