Քվեարկությանը մասնակցել է մահացած Գեւորգ Թադեւոսյանը

PanARMENIAN.Net - ՀԱԿ տարածած մամլո հաղորդագրությունում ասվում է, որ մոտավորապես ժամը 13.30-ին 11/21 ընտրատեղամասում քվերարկությանը մասնակցել է մահացած Գեւորգ Թադեւոսյանը: Հաղորդագրությունում նաեւ հայտնվում է երթուղային տաքսիներով քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելու եւ 5000 դրամի չափով կաշառքներ բաժանելու մասին: Բերվում են փաստեր ընտրական արկղերի մեջ քվեաթերթիկներ գցելու մասին: ՀԱԿ-ը հայտնում է նաեւ քվեարկությանը ժամկետային զինծառայողների մասնակցության մասին:



Հայկական ազգային կոնգրեսի վստահված անձինք հայտարարում են, որ ընտրատեղամասերում նրանց վրա ճնշում է գործադրվել:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---