Միրզոյանը ՄԱԿ համաժողովի շրջանակում Բարոյի հետ հանդիպմանը խոսել է միջազգային հարթակներում փոխգործակցության մասին![]() 9 հունիսի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Նիսում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսների հարցերով համաժողովի (UNOC3) շրջանակում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին՝ Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիսում՝ UNOC3-ի շրջանակներում։ Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացումը Երևանում 2026 թվականին»,-գրել է Միրզոյանը։ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցում է ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |