Տիգրան Սարգսյան. Քաղաքացու դաստիարակությունը սկսվում է դպրոցից 2 հունիսի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնում բացված «Ես օրինապահ պետության քաղաքացի եմ» հանրապետական ցուցահանդեսըՑուցահանդեսին նախորդել է հանրապետական մրցույթը, որին մասնակցել են բոլոր մարզերի 5-11 դասարանների աշակերտները: Նկարների միջոցով նրանք փարձել են հաղորդել իրենց պատկերացումներն այնպիսի երեւույթի մասին, ինչպիսիք են հսկիչ-դրամարկղային մեքենաները, պատկերել են, թե ինչպես պետք է մեր քաղաքացիները պաշտպանեն իրենց իրավունքները: Լավագույնը ճանաչվեցին երկու աշխատանքներ, եւս 5 արժանացան մրցանակների: «ՀՀ հանրապետության քաղաքացու դաստիարակությունը չափազանց պատասխանատու գործ է եւ այդ աշխատանքը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես երկրի քաղաքացի, երկրի տերեր եւ հասկանում են, թե ինչպես է կառուցված պետությունը, որ կառույցների միջոցով է այն աշխատում, ինչպես են ձեւավորվում պետության եկամուտները: Այսօրվա միջոցառումը նաեւ դաստիարակչական բնույթ ունի, քանի որ այսպես, խաղի միջոցով, երեխաների մոտ ձեւավորվում են այն սկզբունքները, թե ինչպես ունենալ հզոր պետություն եւ ինչպես հասնել դրան»,-ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |