«Կապիտալ Ասսեթ մենեջմենթը» դառնում է «Ինեկոբանկի» պարտատոմսերի մարքեթ-մեյքերը

PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 2-ից «Կապիտալ Ասսեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը ՀՀ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ֆոնդային բորսայի անդամ է, պաշտոնապես կհայտարարի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի անվանական դիսկոնտային պարտատոմսերի առքի ու վաճառքի գները, որոնք ընդգրկվել են Bbond ֆոնդային բորսայի ցուցակում 2009թ. մայիսի 11-ին: Այս մասնաբաժինը, որը ցուցակում ընդգրկված է ENECNI անվան տակ, ներառում է 50 000 դրամ անվանական արժեքով 7000 պարտամոս, որոնց մարման ժամկետը 365 օր է, եկամուտը` տարեկան 9,5 տոկոս:



«Կապիտալ Ասսեթ մենեջմենթը» մարքեթ-մեյքերի կարգավիճակում կաջակցի «Ինեկոբանկի» պարտատոմսերի լիկվիդայնությունը`առք ու վաճառքի հնարավորություն ապահովելով ներդրողների համար երկրորդային շուկայում: «Կապիտալ Ասսեթ մենեջմենթը» նաեւ «Կոնվերսբանկի» մարքեթ-մեյքերն է, որ ընդգրկված է Bbond ֆոնդային բորսայի ցուցակում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---