Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ է արձակվել. Դատախազությունը կբողոքարկի![]() 30 հուլիսի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ է արձակվել։ Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Հակոբյանի դուրս գալու լուսանկարը հրապարակել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Հրայր սարկավագ Հակոբյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 26-ին։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |