Սիմոնյան. Այսպիսի ռուսկախոս նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց![]() 30 հուլիսի 2025 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսալեզու նամակ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ նման «ռուսկախոս նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց»։ «Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է: Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն: Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով: Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»,- գրել է Սիմոնյանը: Ռուսալեզու նամակում, որի հեղինակը հայտնի չէ, նշվում է, որ կա 3 թեմա՝ Փաշինյանի քննադատություն, աջակցություն Կարապետյանին (գործարարներին նստեցնել չի կարելի՝ դա վատ է երկրի և ժողովրդավարության համար), աջակցություն կաթողիկոսին (այստեղ առանց մեկնաբանության): Նշվում է, թե հետաքրքրում է ցանկացած ձևաչափ՝ սերիա, ռիլզ, տիկ–տոկ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |