Արմավիրից Երեւան եւ հետադարձ գնացքով կարելի է հասնել 50 րոպեում 5 հունիսի 2009 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Հարակ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հանդիպումը Արմավիր մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացման մեջ երկաթուղային տրանսպորտի դերի բարձրացման հարցերը: Կողմերը համաձայնության են եկել մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Դրանց շարքում Արմավիրի արտադրանքների արտահանումն արտաքին շուկա, միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, Արմավիրի մարզում տեղակայված կայարանների վերականգնումը, գնացքների շարժման անվտանգությունը եւ այլն:Շեւքեթ Շայդուլինը ներկայացրել է Արմավիր-Երեւան երկաթուղային հաղորդակցության նախագիծը: Նրա խոսքերով, Արմավիրից Երեւան եւ հետադարձ կարելի է հասնել 50 րոպեում, իսկ Երեւանից էլեկրագնացքները շարժվելու են երեք ժամը մեկ: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ կերպով նշել է հաղորդակցության բացման անհրաժեշտությունն այդ տեղամասում ուսումնական տարվա սկզբում: «ՀԿԵՈՒ ուղեւորային փոխադրումների համակարգում 17 տոկոսը ուսանողություն է,- նշել է նա: - Մենք մտադիր ենք մեծացնել այդ թիվը: Այսօր մենք կարող ենք խոսել ուղեւորների համար մրցունակ բաց պայքարի պատրաստականության մասին»: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |