Հունիսի 7-ին Թբիլիսիում լեգենդար հայ բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Մայիսի վերջին կիրակի օրը արդեն ավելի քան մեկ դար շարունակ Թբիլիսիում նշվում է Վարդերի տոնը` նվիրված հայ բանաստեղծ եւ աշուղ Սայաթ Նովային:



Այս տարի տոնն անցկացվեց մեկ շաբաթ ուշացումով` հունիսի 7-ին, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ:



Վարդերի տոնի շրջանակներում Թբիլիսիում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ, որի հյուսիսային պատի տակ թաղված է լեգենդար աշուղը, հունիսի 7-ին բացվեց բանաստեղծին նվիրված հուշարձանը



Հուշարձանի հեղինակներն են Գիա Ջապարիձեն եւ Կախա Կորիձեն:



Սայաթ-Նովան Հարութին Սայադյանի մականունն է (1712-1795): Հայ բանաստեղծ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետ ծնվել է Ալեպպոյից Թֆիլիսում հաստատված աղքատ ընտանիքում: Տասնիննամյա պատանի լինելով` նա մեկնել է ճամփորդելու 7 տարի: Թե ինչ երկրներում է եղել Հարութին Սայադյանը, շարունակում է գաղտնիք մնալ: Նա Թիֆլիս վերադարձավ Սայաթ-Նովա ծածկանունով, ինչը հինիդիից թարգմանած, ըստ Հովհաննես Թումանյանի, նշանակում է «երգասացության արքա» կամ «երաժշտության տիրակալ»: Զարմանահրաշ աշուղի մասին լուրը նույն վայրկյանին սփռվում է քաղաքով մեկ եւ հասնում վրաց արքային: Լսելով Սայաթ-Նովայի երգը` արքա Իրակլի II շռայլորեն պարգեւատրեց նրան եւ դարձրեց իր պալատական աշուղը: Ավելի քան 10 տարի Սայաթ -Նովան ապրեց արքունիքում` ծառայելով որպես պալատական նվագախմբի ղեկավար, եւ ի վերջո դարձավ պալատականների զոհը. արքան կարգադրեց նրան կտրել մազերը եւ դառնալ հոգեւորական: Սայաթ-Նովան ձեռնադրվեց Ստեփանոս անունով, ընդունեց վարդապետի սանը, դարձավ վրացական սահմանի մոտ գտնվող Հաղպատի վանքի եղբայրության անդամը եւ այնտեղ մնաց մինչեւ պատերազմը կատաղի ներքինի Ագա-Մոհամմեդ խանի դեմ, որը Ղաջարների թուրքական դինաստիայից էր եւ տիրացել էր պարսկական գահին: 1795թ. Թիֆլիսը գրավվեց Ագա-Մոհամմեդ խանի կողմից, եւ 83-ամյա հոգեւորական Սայաթ-Նովան հայտնաբերվեց ու սպանվեց Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցում: Սայաթ-Նովային թաղեցին նրա մահվան վայրում` Սուրբ Գեւորգ եկեղեցու հյուսիսային պատի տակ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---