ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՎԱՐՏԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Իր աշխատանքը ավարտեց «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցել են գրեթե երեք հազար պատվիրակներ, որոնցից 1600-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը աշխարհի 48 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը` թվով 200 հոգի, Ռուսաստանից էր: Պլենար նիստերից բացի համաժողովի շրջանակներում կայացել են քննարկումներ քաղաքականությանը, տնեսությանը, տեղեկատվությանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող թեմաներով, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համաժողովի ընթացքում ընդունվել են` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրակրթական շուրջ 1600 դպրոցների կոմպյուտերիզացման, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համահայկական կենտրոն ստեղծելու, Հայաստանի եւ սփույռքի ուսուցիչների համար Ինտերնետ-ցանցում հայագիտական ծրագիր տեղադրելու, ամբողջ հայության համար ուսումնական ծրագրերի խմբագրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ծրագրեր: Որոշում է ընդունվել նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի գրեթե 50 հազար ուսանողների տվյալներ հավաքելու մասին` հայկական գիտական ներուժի ինքնատիպ ընդհանուր ցանցի ստեղծման նպատակով: Որոշվել է նաեւ Հայաստանում ստեղծել ժամանակակից տարածշրջանային բժշկական կենտրոն, ինչպես նաեւ բացել Երեւանում սփյուռքի թանգարան: Նախատեսվում է այդ ծրագրերը իրականացնել մինչեւ 2005 թվականը: Թեմատիկ քննարկումների ընթացքում որոշում է ընդունվել համահայկական գիտական հիմնադրամ, ինչպես նաեւ մի մարմին ստեղծելու մասին, որի խնդիրը կլինի Հայաստան- սփյուռք հարաբերությունների կոորդինացումը բոլոր ոլորտներում: Համաժողովի մասնակիցների որոշմամբ հաջորդ համաժողովի անցկացման ժամկետները կսահմանի Հայաստանի կառավարությունը: Նախագահի առաջարկով, այն պետք է անցկացվի ոչ ուշ, քան երեք տարուց: Համաժողովի մասնակիցները ընդունել են հռչակագիր: Եզրափակիչ խոսքով մասնակիցներին է դիմել Ռոբերտ Քոչարյանը: Համաժողովը ավարտվել է տոնական համերգով, որը կայացել է Սարդարապատ պատմական համալիրում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---