Փաշինյանն ու Կոբախիձեն ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել![]() 22 հոկտեմբերի 2025 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Նրանք քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ: Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում գրել է․ «Նախքան Մետաքսի ճանապարհի համաժողովը՝ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Վստահ եմ՝ այն կամրապնդի մեր երկրների միջև համագործակցությունը», հայտնում է «Էխո Կաոկազան»։ https://www.ekhokavkaza.com/a/irakliy-kobahidze-vstretilsya-s-nikolom-pashinyanom/33566091.html Փաշինյանը ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու Մետաքսի ճանապարհի համաժողովին, որը առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և տեղի է ունենում երկու տարին մեկ։ Հինգերորդ համաժողովի թեման ու կարգախոսն են՝ «Ներդրեք փոխկապակցվածության մեջ՝ զարգացեք կայունության պայմաններում» (Invest in Connectivity – Grow in Stability)։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցի մոտ երկու հազար պատվիրակ՝ բարձրագույն պաշտոնյաներ, բիզնեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար գլոբալ ընկերությունների ղեկավարներ և փորձագետներ։ Կքննարկվեն գլոբալ առևտուրը, տրանսպորտը և լոգիստիկան, Միջին միջանցքի զարգացումը, էներգետիկան, թվային փոխակերպումը, ինչպես նաև Վրաստանի ներդրումային միջավայրը։ Համաժողովին ելույթ է ունենալու նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Երկու տարի առաջ Ասադովը և Փաշինյանը մասնակցել են եռակողմ հանդիպման՝ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |