Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել11 հունիսի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել. ապացույցները գտնվել են Շենգավիթի եւ Նոր Նավեր գյուղի տարածքում (Հայաստան) կատարված հնագիտական պեղումների արդյունքում:Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, մամլո ասուլիսին հայտնել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: 2002-ից կատարվող պեղումների ընթացքում հնագետներին հաջողվել է պեղել յոթ թամբարաններ, որտեղ գտնվել են ձիերի ոսկորներ եւ պատկերներ: Հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա 25-20-րդ դարերով, այսինքն այն շրջանով, երբ Հայաստանում արդեն հաստատվել էր պետականությունը: «Հավաքված տեղեկատվության հիման վրա մենք գտանք ոչ միայն այն բանի ապացույցները, որ հայերը առաջիններից են սկսել զբաղվել ձիաբուծությամբ, այլեւ նրանց շնորհիվ են աշխարհ եկել մի քանի նոր տեսակներ»,- ասել է Հակոբ Սիմոնյանը: Անցյալ տարիր «Հնագույն քաղաքակրթությունների եւ վաղ պետականության առաջացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Մշակույթի նախարարությունը 31 միլիոն դրամ է հատկացրել; գումարի մեկ երրորդը կծախսվի Հայաստանի Հանրապետության տարածքում պեղումների շարունակման համար: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |